Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Այդ մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին՝ նշելով, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: