ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ՀՀ (նախկին) պաշտոնյաներից մեկը 9 տարում պետությանը հասցրել է 23 մլրդ 553 մլն 817 հազար դրամի վնաս։ Դատախազությունը, սակայն, պաշտոնյայի անունը դեռ չի հրապարակում։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում 450 միլիոն դրամ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե, որից 210 միլիոն դրամը վերադարձնելու է «Լուսանշան» ՊՈԱԿ-ը՝ 2016-2018 թթ. արած խախտումների համար։
«Վեոլիա ջուր» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված ոստիկանության սկանդալային բացահայտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու համար:
2018-ի մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 41,7 մլրդ դրամի իրավախախտում,