Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում նշել է, որ մեծ ծավալի կոռուպցիոն բացահայտումներ են արվել․ պետությանը հասցվել է 64 միլիարդ 130 մլն դրամի վնաս։
Կոռուպցիայի դեմ պայքարի գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է․
“2018 թվականի մայիս 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով, որոնք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:
2018-ի մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 41,7 մլրդ դրամի իրավախախտում,