Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է։

Ավելին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ (Ավանի նստավայր), քիչ առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց:

Ավելին

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարևանությամբ՝ Գեղարվեստի դպրոցին պատկանած հողատարածքում նախորդ տարվանից Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ընտանիքի մտերիմ Շուշան Կարապետյանն առանձնատուն է կառուցում:

Ավելին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի  հոկտեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած ՀՀ ՈԶ զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ:

Ավելին

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ավելին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ սկսվեց Գարիկ Աղաբեկյանի, Աշոտ Ղազարյանի և Արթուր Սարոյանի գործի դատական քննությունը:

Ավելին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նշված համայնքի ղեկավարին:

Ավելին

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից:

Ավելին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին:

Ավելին

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը փաստացի ունի իր սեփական տեսլականը նաև օրացույցի վերաբերյալ կամ նույնիսկ թվագրության ընկալման առումով ևս դրսևորում է անձեռնհասություն։

Ավելին


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO