Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ նախկին պատգամավորի դատախազ եղբայրն ու ոստիկանները 8 ժամ առերեսվել են. իրավապահները շունչները պահած սպասում են

Armlur.am-ի բացառիկ տեցեկոթյունների համաձայն՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը եւ ոստիկանության պարեկային ծառայոթյան աշխատակիցները կրկին հրավիրվել են Քննչական կոմիտե, որտեղ մոտ 8 ժամ տեղի է ունեցել առերեսում:

Ոստիկանները իրենցն են պնդել, թե ինչու են ձերբակալել դատախազին, իսկ դատախազ Պետրոսյանն էլ իր խոսքն է առաջ տարել: Ինչեւէ, այս հակասություններին զուգահեռ Քննչական կոմիտեն պետք է որոշում կայացնի, թե ով է մեղավոր եղել եւ մեղադրանք առաջադրի: Ավելին, այսօր երկու իրավապահ համակարգերը՝ ոստիկանությունն ու դատախազությունը, շունչները պահած սպասում են Կոմիտեի որոշմանը:

Ինչպես հայտնի է, օրերս ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը պարեկների հետ հայտնվել էր միջադեպի կիզակետում:Պարեկները պնդում են, որ նա հայհոյնքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Մինչդեռ համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են:

Ինչեւէ միջադեպ արձանագրվել է, պարեկների կողմից նա ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել, քանի որ հսկող դատախազը համարել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եղել։

Ի դեպ, տեղեկություններ էին տարածվել, որ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր վարած մեքենան պարեկները կանգնեցրել են այն պատճառով, քանի որ այն վարել է հարբած վիճակում։

Այսպիսով միջադեպի մասով քրեական վարույթ է նախաձեռնված եւ քննչական կոմիտեն դատախազին եւ պարեկներին հարցաքննության է հրավիրել եւ հարցաքննել:

 

Սկզբնաղբյուրը այստեղ

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img