«Սանիթեքը» տուգանվեց 13 միլիոն դրամով՝ աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար

Աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ տուգանվել է։ Օգոստոսին «Սանիթեքը» տուգանվել էր 12 միլիոն դրամով, սակայն այդ տուգանքից հետո էլ ոչինչ չփոխվեց՝ քաղաքը շարունակում է աղբ շնչել։ Հակակոռուպցիոն բլոգն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին՝ ներկայացնելով ֆեյսբուքահայության հրապարակած լուսանկարները լցված աղբամաններից։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի շրջանակում ընկերությանն ուղարկվել են «Համապատասխանության մասին ծանուցումներ» և սահմանվել ողջամիտ ժամկետներ՝ աղբահանության թերությունները վերացնելու համար: Այդուհանդերձ, ոչ բոլոր դեպքերում են թերությունները վերացվել ծանուցումներով սահմանված ժամկետներում, որի հիման վրա, պայմանագրին համապատասխան, թողարկվել է «Ծառայությունների ձախողման մասին» ծանուցում և սահմանված կարգով օգոստոս ամսվա կատարողականից պահվել է տուգանք՝ 12 միլիոն 967 հազար 739 դրամի չափով:

«Սանիթեք» կազմակերպությունը ներկայացրել է իր առարկությունները թողարկված ծանուցագրերի վերաբերյալ, առ այն, որ ձախողումները պայմանավորված են նաև օբյեկտիվ հանգամանքներով. տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է աղբավայրի անհրաժեշտ պայմանների բացակայությամբ պայմանավորված աղբատար մեքենաների վնասմանը, աղբամանների մեծ քանակով այրմանը և վնասմանը և այլն:

Քաղաքապետրանաի հաղորդագրության մեջ նշված է, որ անկախ վերը նշված խնդիրների օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելու հանգամանքից, գիտակցելով նման ծառայությունների օրական անխափան մատուցման կարևորությունը, Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցներ՝ աջակցելու «Սանիթեք» ընկերությանը՝ ծառայությունների ընթացքը բնականոն հուն վերադարձնելու համար, բանակցում է «Սանիթեք» ընկերության հետ վնասված մեքենամեխանիզմների և աղբամանների փոխարինման նպատակով լրացուցիչ ներդրումներ անելու վերաբերյալ, իսկ իրավիճակը հնարավորին սեղմ ժամկետում չշտկելու դեպքում Երևանի քաղաքապետարանը կձեռնարկի պայմանագրով նախատեսված առավելագույն պատասխանատվության միջոցները, որը, սակայն, կպահանջի որոշակի ժամանակ և ընթացակարգ` ծառայությունների առանձնահատկություններով պայմանավորված աղբահանության անընդհատությունն ապահովելու համար

Facebook Comments

Tags: , , ,


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: