• September 6, 2018

Քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Փետրվարի 19-ին «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի հրավերով այցելել էին Երևանի քաղաքապետարան՝ տեղում նկարահանումներ իրականացնելու։ Տեսախցիկները քաղաքապետարանի սենյակներից մեկում արձանագրել էին թղթախաղ խաղացող տղամարդկանց, որից հետո քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը իրավապահների օգնությամբ լրագրողներին դուրս էր հանել քաղաքապետարանի շենքից՝ նրանց թույլ չտալով մուտք գործել Փոստանջյանի գրասենյակ։

Զարուհի Փոստանջյանը լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։ 2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում էր կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Քննիչի որոշումը Փոստանջյանը բողոքարկել էր նախ դատախազություն, այնուհետև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ ստանալով մերժումներ։ Սակայն օգոստոսի 31-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Փոստանջյանի բողոքը՝ պարտավորեցնելով քրեական գործ հարուցել փաստի առթիվ։

© Ազատություն