Ուրբաթ, 16 Հունվարի, 2026
-2.9 C
Yerevan

Քաղաքապետարանի որոշումների արդյունքում մարդիկ են դանակահարվում. ծեծկռտուքից մինչև դանակահարություն

2021 թվականի հունիս ամսին Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանում ապամոնտաժվում են ապօրինի կրպակները։

Վերջին 6 ամիսների ընթացքում 30-ից ավելի կրպակ է ապամոնտաժվել: Մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում նույնպես շրջում են ոստիկանների ուղեկցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ապամոնտաժում ապօրինի կրպակները։ Սակայն նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս եւ այլ նախաձեռնությունները ճակատագրական են դառնում որոշ քաղաքացիների համար եւ նոր հանցագործությունների սկիզբ դառնում:

Մեր հետաքննության արդյունքում արդեն երկու աղմկահարույց դանակահարություններ են եղել եւ թիրախում հայտնվել են հայտնի պաշտոնյաները կամ նրանց հարազատները: Խոսենք փաստերով

Փաստ 1

Հունիսի 30-ին, ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Նարեկ Շահինյանն է։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, որտեղ տեղի էր ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք, որի ժամանակ էլ Նարեկ Շահինյանին դանակով հարվածել են։ Իսկ ով է Նարեկ Շահինյանը, վերջինս աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում՝ որպես պետի տեղակալ։ Իսկ ահա Նրա հայրը Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանն է։ Իսկ ինչու էին ՀՔԾ պետի որդուն դանակահարել։ Բանն այն է, որ Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետը Կենտրոն վարչական շրջանի Տերյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում նախաձեռնել է ապամոնտաժել ծաղկի վաճառքով զբաղվող կրպակներից մեկը, որը պատկանում է ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանի որդուն՝ Նարեկ Շահինյանին: Արդյունքում, Նարեկ Շահինյանը, տեսնելով, որ իրեն պատկանող կրպակը ցանկանում են ապամոնտաժել տհաճ խոսակցություն է ունենում Կենտրոնի թաղապետարանի առեւտրի բաժնի պետի հետ, ինչի արդյունքում սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք եւ Նարեկ Շահինյանին դանակահարում են: Սա թերեւս միակ դանակահարության դեպքը չէ, որ կապված է Երեւանի քաղաքապետարանի գործունեւթյան հետ:

Փաստ 2

Օգոստոսի 1-ին հաղորդվել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին եւ նրա պապին՝ Ազատ Անտոնյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Նույն օրը Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քր. գործ՝ ՀՀ քր. օր. 118 հոդ., 147 հոդ. 1-ին մասի և 34-104 հոդ. 2-րդ մասի 7-րդ կետի Ավելի ուշ պարզվեց,  որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին: Վերջինիս նկատմամբ հայտարարբել է հետախուզում: Իսկ ինչու է Ս. Պետրոսյանը գնացել այդ քայլին: Բանն այն է, որ ըստ լուրերի քաղաքապետարանում հեծանվասպորտի ոլորտում բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը Հեծանվասպորտի ոլորտի ներկայացուցիչների «գրպանին» է կպնելու եւ ահա ոլորտի պատասխանատուները քաղաքպետարանի գործողություների համար հաշվեհարդար տեսան ավագանու հետ նրան հասցնելով ծայրահեղ ծանր վիճակի: Ի դեպ մինչ այս դաժան դեպքը դանակահարված Երևանի ավագանու անդամը խոսակցություններ է ունեցել ոլորտի ներկայացուցիչների հետ: Իրավապահները հանելով հեռախոսային խոսակցությունները պարզել են, որ ավագանու անդամին սպառնացել են, վախեցրել են, ինչի մասին նա հեռախոսազանգով հայտնել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, թե հեծանվասպորտի բարեփոխումների նախագծի համար իրեն սպառնում ու վախեցնում:

Ստացվում է, որ քաղաքապետարանի գործողություները նոր հանցագործությունների սկզբն են դառնում, ինչի արդյունքում մարդկային կյանքեր են վտանգվում:

Ա. Թովմասյան

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img