Չորեքշաբթի, 14 Մայիսի, 2025
15 C
Yerevan

Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես և խոստացել էի օրեր առաջ այցելեցի Վանաձորի ՔԿՀ, որտեղ ծանոթացա Վահագն Աբգարյանի գործի մանրամասներին և քայլեր ձեռնարկեցի , որպեսզի օր շուտ Վահագնը դադարեցնի հացադուլը:

Երեկ վաղ առավոտյան իմացա , որ արդեն դադարեցրել է և սպասում է արդարադատության կայացմանը: Վահագնը նախորդ իշխանության կողմից հերթական քաղաքական հետապնդման պատճառով կալանավորված անձ է, ով շատերի նման հույս է տածել, որ հեղափոխությունից հետո կկայանա արդարադատություն և հերթական շինծու գործը կբացահայտվի և հետապնդումը կդադարեցվի: Ավա՜ղ, այդպես էլ դեռ սպասում է: Ավելին , պարզեցի ,որ իր նկատմամբ կալանավայրում նախկինում մահափորձ է կատարվել քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակում և այդ գործը կարճվել է պատճառաբանությամբ , որ մահափորձ կատարած անձը մասնակցել է արցախյան պատերազմին: Վահագնի գործը վարող դատավորը մարտ ամսին երկու անգամ նիստը հետաձգել է արհեստականորեն և մինչ այս պահը չկա դատարանի որոշում , որով հնարավորություն կընձեռվեր դիմելու վերաքննիչ դատարան, իսկ այնուհետև եվրո դատարան: Դատավորը առանց որոշում կայացնելու վերջերս ազատվել է իր պաշտոնից և նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, ինչն էլ պատճառ էր դարձել Վահագնի ծայրահեղ որոշման: Անտեսելով իր առողջական վիճակը՝ շուրջ 9 օր հայտարել է հացադուլ, մինչև անսալով իմ խնդրանք հորդորին դադարեցրել է հացադուլը և այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Տեղեկացնեմ նաև, որ հարցի բարձրաձայնումից հետո նշանակվել է նոր դատավոր և հույս ունենք, որ հնարավոր կարճ ժամանակահատվածում կլինի որոշում:

Պարզեցի նաև , որ Վահագնի գործին տարբեր ժամանակներում ծանոթացել են մի խումբ պատգամավորներ, որոնք խոստացել են հարցին հետևողական լինել ու հետագայում որևէ քայլ չեն ձեռնարկել: Ցավոք այս ամենից կարելի է եզրակացնել , որ « Մարդը բարձրագույն արժեք է» համարվում միայն սահմանադրությամբ:

Հուսանք մի օր քաղաքական հետապնդումը մեր երկրում պատմություն կդառնա և որևէ մեկը չի արժանանա նման վերաբերմունքի՝ մարդու իրավունքների կոպիտ խախտման:

Մեկնաբանություններում կցում եմ նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից հնչեցրածս ելույթը:

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

 

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img