Ուրբաթ, 16 Հունվարի, 2026
-4.9 C
Yerevan

Տղերքը սպանվեցին ու խոշտանգվեցին դեկտեմբերի 27-ին. Նրանք բոլորն էլ նորակոչիկներ էին

Ալբերտ Ստեփանյան, Սամվել Սամբատով, Սասուն Պետրոսյան, Կարեն Ներսիսյան, Հայկ Հարությունյան, Գրիշա Գրիգորյան։

Այս տղերքը երկու ամսվա ծառայողներ էին։ Նրանք սպանվեցին ու խոշտանգվեցին պատերազմի ավարտից 50 օր անց, Հադրութի Հակակու գյուղում, ադրբեջանա-թուրքական հատուկջոկատայինների դեմ անհավասար կռվում, հայկական պետության անտարբերության ու անգործության արդյունքում։ 6 զինվորների ծնողները առիթ ունեցել են խոսելու, երբ իրենց որդիները ողջ են եղել։ Տղաները պատսպարվել են անտառներում։ Բայց ցավոք սրտի, ոչ մի պետական միջամտություն չձեռնարկվեց, որպեսզի տղաներին փրկեն։ Բազմիցս խոսվել է, որ շրջափակման մեջ ընկած տղաներ ունենք։ Մինչդեռ քար անտարբերություն, եւ փոխարենը պետության կողմից հնչած` կարմիր գծերը չհատեք.. Ծնողները պնդում էին, որ տղերքի շրջափակման մեջ լինելու, գտնվելու մոտավոր վայրի մասին տեղյակ են եղել, եւ նրանք տեղյակ են պահել Արցախի նախագահին, եւ բոլոր պատկան մարմիններին՝ ՊՆ-ից մինչեւ վարչապետ։ Հայկի հայրը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, ասել՝ տղաները անտառներում են, զանգել են, գնացեք փորձեք փրկել մեր տղաներին։ Փաշինյանը նայել էր օգնականին հարցրել՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում բա էս ցրտին…»։ Երբ պատերազմից հետո, հիսուն օր անց, տղաների խոշտանգված մարմինները հանձնեցին ծնողներին, դիահերձումից հետո տղաների ստամոքսում կաղին, մասուր ու խոտ է եղել… տղաները կռվելով, ու իրենց կյանքը փորձելով փրկել` կաղին ու մասուր ուտելով օրեր շարունակ գոյատեւել են, կարծելով, թե պետություն ունենք, որը հնարավոր բոլոր միջոցներով իրենց կյանքը կփրկի։ Տղերքը սպանվեցին ու խոշտանգվեցին դեկտեմբերի 27-ին։ Նրանք բոլորն էլ նորակոչիկներ էին` երկու ամսվա ծառայողներ։ Իսկ ծնողներին մինչեւ այսօր ոչ ոք չի լսում, անգամ նրանց իշխանությունը չի ընդունում։ Պետությունը մատնված է հանցավոր անգործությամբ։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Hot this week

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

Թեմաներ

Կենտրոնականի համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն,...

Ինքնասպանության հասցված զինվորը Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան էր. մանրամասներ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվարի 14-ին Վարդենիսի խրամատում մահացած հայտնաբերված...

Ակայի չաշխատող կինն անհատական բնակելի տուն է ձեռք բերել Վանաձորում 

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կինը՝ Անի Նազարյանը,...

«Ո՞ւր եք գնում, կանգնեք ձեր ապօրինի որոշման պատասխանը տվեք». ինչպես է Դավիթ Առաքելյանը փախչում լրագրողներից

https://www.youtube.com/watch?v=UdM2TjUvEII Ինչպես հայտնել էինք,  ԱԺ Պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին «Ձուկ» մականունով...

ՊԵԿ-ում պարգևավճարների չափը մոտ 1 միլիարդ է եղել. ՊԵԿ նախագահի ստացած վճարի չափը գաղտնի են պահում

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները 2025 թվականի դեկտեմբեր ամսվա...

Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք համայնքի վարչական տարածքում գտնվող մի շարք անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցման և անհրաժեշտ փաստաթղթերի կազմման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, իսկ որոշ դեպքերում՝ դրանք օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու և այլ անօրինական գործողությունների համար 2025 թվականի հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում տարբեր չափերի կաշառք են ստացել նույն համայնքի մի շարք բնակիչներից: Խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար Ապարանի համայնքապետարանի վերը նշված պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներից երեքին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img