• January 14, 2021

Պետբյուջեն մսխելու նուրբ արվեստը

Պետբյուջեն մսխելու նուրբ արվեստը

Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները մի կողմ, վիրավոր զինվորները, որոնք ունենք բուժման, վիրահատման կարիք, տնավեր դարձած մարդիկ՝

Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում: Տեղեկանում ենք, որ Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, եւ միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու: Այդ գումարից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան .5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։ Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Այսինքն՝ նոր քննչական մարմինը, որը պետք է զբաղվի կոռուպցիոն գործերի բացահայտմամբ, արժենալու է 8 մլրդ դրամ։ Մեկ այլ փաստ եւս. միայն դեկտեմբեր ամսին ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար, իսկ 2020թ.-ին ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Այնինչ այս իրավիճակում գումարները պետք է ուղղվեին երկիրի տնտեսության զարգացմանը, ծնողազուրկ մնացած մեր հերոսների ընտանիքներին, Արցախում անօթեւան մնացած քաղաքացիների կարիքները հոգալուն, եւ մի շարք խնդիրներ լուծելուն, որը այդպես էլ արդեն պատերազմից հետո երեք ամիս է սայլը տեղից չի շարժվում։

 

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան