• November 30, 2020

Իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել.իրավապաշտպանը՝ Սոթքի հանքի դեպքերի մասին

Իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել.իրավապաշտպանը՝ Սոթքի հանքի դեպքերի մասին

AD TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը նշեց, որ պատերազմի օրերին երկրում ոչինչ չի եղել իրավահամաչափ.

«Մենք ունեցել ենք մանիպուլjացնող իշխանություն, ռազմական դրություն երկարաձգելն էլ մանիպուլյացիա է: Ռազմական դրությունը օգնելու է տարբեր կունցերի՝ Մակունց, Բակունց, Սաքունց, չգիտեմ, կունցեր կան այդ ԱԺ-ում, որպեսզի ռազմական դրության պայմաններում ինչ-որ կերպ սաստեն մեր խոսքը: Ռազմական դրությունը մեր երկիրը ավելի խորը թաղելու պրոցես է»:

Դիտարկմանը, որ իշխանությունները պնդում են՝ ռազմական դրության հանելուց հետո երկրում կտիրի քաոս, իրավապաշտպանը նկատեց.«Քաոսը գիտե՞ք որն է, երբ Սոթքում  թուրքն առերեսվում է հայ վարդենիսցու հետ: Ինչպես ամեն ինչ, իրենց ռազմական դրությունն էլ է ֆեյք: Սրանց մոտ ամեն ինչ ֆեյք է, ինձ թվում է՝ իրենք էլ են ֆեյք: Ռազմական դրություն է, թուրքը գալիս է Հայաստան, ասում է՝ ինձ ամեն տեղ կարելի է, ու սրանք գիշերը մի անմեղսունակ հայտարարություն են տարածում, իրենց ասածները, որպես ապիկար «կռուտիտություն» չեմ կարող գնահատել»:

Պողոսյանը նշում է՝ մենք քնում ենք ու չգիտենք, թե առավոտյան, որ երկրում ենք արթնանալու.«Մարդ կա, հասարակության անվան տակ կարող  է քննարկի, մեկ էլ առավոտ տեսնենք, որ մի բան ստորագրել է, քանի որ ինքը դալտոնիզմով է տառապում, իր աչքին ամեն բան դժգույն ու դժբախտ է երևում: Իմ աչքին ամենադժգույնն ու դժբախտը իրենց ընտանիքն է: Որ դժգույն են, դրա մասին խոսք չկա, իսկ գիտեք՝ ինչու են դժբախտ. որովհետև իրենք իրենց վրա վերցրեցին այս անտանելի անեծքը, վախն ամեն րոպե արթնանալու, ապրելու, միշտ չէ, որ թիկնապահներով են ապրելու»:

Իրավապաշտպանը նշում է՝ նախկին-ներկա չկա, բոլորը նույն սանրի կտավն են.«Սա գենետիկ շարունակություն է, ուղղակի նրանց մեջ չկար էսպիսի մի հիմար մարդ, ով կուզենար հայոց պատմության մեջ կրեր այդ խարանն իր վրա»:

 

©Armdaily.am