• September 15, 2020

Դատավորների ժողովրդական վեթինգ․ առցանց քննարկում

Դատավորների ժողովրդական վեթինգ․ առցանց քննարկում

Հարգելի հետևորդներ, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, դատավորների ժողովրդական վեթինգ մեկնարկելու նպատակով, հրավիրում է ձեզ առցանց քննարկման, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանկով)։ Ժամի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները ևս հնարավորություն ունենան մասնակցելու քննարկմանը։

Քննարկման ընթացքում որոշելու ենք դատավորների ժողովրդական վեթինգի անցկացման եղանակներն ու միջոցները։

Քննարկումը տեղի կունենա zoom հարթակի միջոցով, մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք՝ ուղարկելով նամակ մեր ֆեյսբուքյան էջերին կամ [email protected] հասցեին։ Նամակում նշեք ձեր այն կապի միջոցը, որով նախընտրում եք, որպեսզի մենք կապ պահպանենք ձեզ հետ։