Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
14.1 C
Yerevan

Դադարեցրեք դատավոր Սուսաննա Գզոգյանի լիազորությունները․ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը դիմում է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարար  Ռուստամ Բադասյանին,  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի

նախագահ Ռուբեն Վարդազարյանին   և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով նրանց կարգապահական վարույթ հարուցել դատավոր Սուսաննա Գզոգյանի նկատմամբ նրա լիազորությունները դադարեցնելու նպատակով:

Դիմումում նշված է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը անտեսել է օրենքի  պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու  բողոքը  անհապաղ քննելու  վերաբերյալ։ Դատավորը Վահագն Աբգարյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է, թե իբր ստացել է ոչ թե անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողոք, այլ միջնորդություն, թեև Աբգարյանի պաշտպաններն իրականում բողոք են ներկայացրած եղել, որը պետք է քննության առնվեր առանձին կարգով։

Իրավապաշտպանի դիմումում նշված է, որ դատավորի գործողությունների արդյունքում խախտվել են ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածի 4-րդ կետը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը:

Իրավապաշտպանը նաև գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի կարգով ներկայացրած փաստաբանների բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Վահագն Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

«Սույն որոշումը դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից կարող էր կայացվել  կամ  վերջինիս  իրավական  անձեռնհասության պատճառով, կամ մի ակնհայտ միտումով, այն է՝ լեգալացնել ՀՀ ոստիկանության, ՀՀ դատախազության  և Վանաձոր ՔԿՀ-ի կողմից կատարված ապօրինությունները և պարտակել վերջիններիս  հակաօրինական, կամայական, կլանային շահերի սպասարկմանն  ուղղված հակաօրինական արարքները»,- նշված է Արդարադատության նախարարին և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ուղղված դիմումում:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը, սակայն, ըստ Մարինա Պողոսյանի, այսքանով չեն սահմանափակվում։ «Դատավոր Սուսաննա Գզոգյանը  օգոստոսի 11-ին կայացրել է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ իր աբսուրդայնությամբ դեռևս չգերազանցված որոշում՝ առողջական խնդիրներ ունեցող կալանավորին դատական նիստի բերման ենթարկելու վերաբերյալ՝ նախապես տեղյակ լինելով, որ վերջինս ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին, նրա մոտ կասկածվում էր կորոնա վիրուս, որի համար նաև թեստավորվել էր»,- նշել է Մարինա Պողոսյանն իր դիմումում:

Իրավապաշտպանի խոսքով՝ դատավոր Գզոգյանը նաև աննախադեպ որոշում է կայացրել, երբ դատական նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալի և պաշտպանական կողմի բացակայությամբ, առանց վերջիններիս դիրքորոշումը պարզելու, գործում ներգրավել է մեկ այլ մեղադրող դատախազի:

«Սուսաննա Գզոգյանը վատնել է պետական միջոցները, նա 821 օր գործը քնեցնելուց հետո ինքնաբացարկի որոշում է կայացրել։ Այդպիսի մարդիկ չպետք է լինեն մեր դատական համակարգում։ Եթե պետությունն ի վիճակի չէ վեթինգ իրականացնել, ապա դա կանենք մենք»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում հայտարարեց «Վելես» ՀԿ-ի նախագահը՝ նշելով, որ ժողովրդական վեթինգի գործընթացը շուտով կմեկնարկի։

Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը իր հերթին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարինա Պողոսյանի, փաստաբաններ Արթուր Գրիգորյանի և Արմեն Սողոմոնյանի դեմ՝ մամուլի ասուլիսում իր հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։ Հենց այս հաղորդումն է դատավորը ինքնաբացարկի որոշում կայացնելու հիմք դարձրել։

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img