ԱԻՆ-ում բռնության ենթարկված փրկարարի գործով ՀՔԾ-ն նյութերը չի ներկայացրել դատարանին

«Հակակոռուպցիոն բլոգը» գրել էր, որ 39-ամյա Հերմինե Սարգսյանն այս տարվա ապրիլ ամսին ֆիզիկական և վերբալ բռնության է ենթարկվել աշխատավայրում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի շենքում։


Նրա խոսքով՝ իրեն ծեծել է իր ծառայակիցը՝ Հայկ Աղայանը։ Դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, սակայն քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել։ Այժմ Հերմինե Սարգսյանը փորձում է բողոքարկել այդ որոշումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

Երեկ բողոքը լսելու նպատակով դատական նիստ էր նշանակված Նոր Նորքի նստավայրում։ Նիստին չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը, ավելին՝ ՀՔԾ-ն մինչ օրս դատարանին չի ներկայացրել գործի նյութերը, թեև դատարանը պատշաճ ձևով գրություններ էր ուղարկել համապատասխան մարմիններին բողոքին առնչվող գործի նյութերը դատարան ուղարկելու հետ կապված։

Դատարանը ստիպված է եղել հետաձգել դատական նիստը՝ այն նշանակելով հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին:

Միջադեպի մանրամասները կարող եք դիտել «Հակակոռուպցիոն բլոգի» պատրաստած տեսանյութում։

 

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: