• September 10, 2020

Ոստիկանությունը տուգանել է ռեստորանին՝ ուժը կորցրած որոշման հիմքով

Ոստիկանությունը տուգանել է ռեստորանին՝ ուժը կորցրած որոշման հիմքով

Փաստաբան Արթուր Սուքիասյանը հաջողությամբ բողոքարկել է Վանաձորի ռեստորանային համալիրներից մեկի նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառված տուգանքները,

որոնք վերաբերել են արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումը խախտելուն։ Տուգանքի որոշումները, սակայն, վերացվել են, քանի որ դրանք կայացնելու օրը ՀՀ պարետի տվյալ որոշումն այլևս չի գործել, այսինքն՝ ոստիկաններն ի սկզբանե տուգանել են արդեն ուժը կորցրած որոշման հիմքով։

Ստացվում է, որ ոստիկանները տեղյակ չեն եղել պարետատան որոշումներին և առանց իրավական հիմքի նույն ռեստորանային համալիրին փորձել են տուգանել երկու անգամ՝ յուրաքանչյուրը 150,000 ՀՀ դրամի չափով։

Փաստաբան Արթուր Սուքիասյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում ներկայացնում է մանրամասները։