Իրականությունից զրկվածը կամ «սուրբ» էր խաղում, աթոռին հասնելու համար

Երբ ընդդիմադիր ես, հանգիստ կարող ես խոսել ամեն ինչի մասին, անգամ’ ուռճացնել, սարքել քո սրտով ու ներկայանալ որպես սուրբ ու սրտացավ,

իսկ այ երբ պաշտոնի ես հասնում, որովհետեւ լավ ես գլուխ հանել քո ընդդիմադիր լինելու բոլոր խաղերից, նույն թեմայով կարող ես բոլորովին այլ կարծիք հայտնել’ մոռանալով, որ ժողովուրդը հիշողության հետ խնդիրներ չունի։ Գիտենք, որ դիրքն ու աթոռը մարդ են փոխում, բայց էդ փոխվելուց հետո գոնե հույս մի փայփայեք, որ ձեզ լսողներն իրենց սրտին մոտ ընդունեն ձեր բարի համբավն ու քաղաքի մասին մտահոգված լինելը։ Ոչ։ 2014-ին Աֆրիկյանների շենքը քանդելը, սրբապծղություն, գեղցիություն էր որակել նույն ինքը’ Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն, թույն ընդդիմադիր Նարինե Թուխիկյանը, այսօր արդեն իր ասածներից հետ է կանգնում, որովհետեւ պաշտոնը թույլ չի տալիս նույնը կրկնել։ Իսկ թե իրապես սրտացավ լիներ, ինքնակամ մի դիմում կգրեր ու կհեռանար, այդ դեպքում մենք էլ կմտածեինք’ բացառություններ լինում են։ Ալավերդյանի նրբանցքում գտնվող շենքը պիտի քանդվի, որովհետեւ, նախկինում Երեւան քաղաքի ճարտարապետի պաշտոնում աշխատած Նարեկ Սարգսյանի նախագծով այդ շենքը խանգարում է քաղաքին: Նարինե Թուխիկյանը, որ գեղցիություն էր համարում հին շենքերը քանդելը, այսօր արդեն նորմալ գործընթաց է որակում քանդելն ու, ասենք, քաղաքի այլ հատվածում, օրինակ’ Շենգավիթում, կառուցելը։
Վստահ եմ’ մի քանի տարի առաջ Թուխիկյանը կասեր` Ֆիրդուսի փողոցի պատմաշակութային շենքի ապամոնտաժումը Նարեկ Սարգսյանի հերթական հանցագործությունն է, նա վայելում է իշխանությունների հովանավորչությունը, որ նախագծեր կազմելիս հաշվի չի առել կարեւոր նախադրյալներ եւ այլն։ Մեզնից ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Նարեկ Սարգսյանը թքած ունի Երեւանի պատմության վրա էլ, քաղաքացիների շահերի վրա էլ, իսկ դու՞ք, տիկին։ Ինչպե՞ս պատահեց, որ այսօր Սարգսյանի հանցագործությունները փաստացի օրինակացնում եք փոխնախարարներով, մինչդեռ եկել էիք մեզ ազատելու նրանցից։ Այսօր դուք էլ նրանց նման գաղտագողի, գիշերով շենք եք քանդում։ Բա մենք նույն Նարեկ Սարգսյաններին մերժել ենք, որ ապօրինի շենք-շինություններ չքանդվեն Երեւանում, ապօրինի տարածքներ չնվիրաբերվեն իրենց մերձավորներին։ Փաստորեն, ոչ էլ մերժել ենք. եթե մերժած լինեինք, Նարեկ Սարգսյանը Երեւանը քանդելու համար պատասխանատվության կենթարկվեր։ Հերիք չի’ չի ենթարկվել, փոխարենը Թուխիկյան Նարինեները Նարեկ Սարգսյանի եղած-չեղածն են կյանքի կոչում։ Տարիներ առաջ, ՀՀԿ ավագանու անդամը քանդվող շենքերին ասում էր` սարայ, հիմա ասում են` կռիսանոց, հետն էլ արդարացնում իրենց, թե տարիներ շարունակ ֆիրդուսնոցը կռիսանոց է, ու մարդիկ, որոնք պայքարում են Ֆիրդուսի համար, չեն ուզում Երեւանի զարգացումը։
Կռիսանոց չէր լինի, եթե վերեւներից չհայտարարվի գերակա շահ, բնակիչներին էլ ստիպելով, ընդհուպ վախեցնելով վաճառել չտային տները, ով էլ որ չի վաճառել, թողել է տունը անմխիթար վիճակում, ու ապրել, որովհետեւ չգիտեն մարդիկ, թե ով կգա, ու ինչ կլինի՝ վերանորոգի, թե՞ ձեռք չտա։
Հեղինակ՝ Ա․Հայրապետյան
Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: