• June 26, 2020

«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը Առինջում 87.7 հա համայնքապատկան հողեր է ձեռք բերել զգալիորեն ցածր գնով, հարուցվել է քրգործ. ԱԱԾ

«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ը Առինջում 87.7 հա համայնքապատկան հողեր է ձեռք բերել զգալիորեն ցածր գնով, հարուցվել է քրգործ. ԱԱԾ

Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող և նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության

օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուհամար տեղի են ունեցել ապօրինություններ: Դրանք նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157  ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը:

Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ ներկայացնելով մանրամասներ:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց առաջարկությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պայմաններ է ստեղծել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող և նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armtimes.com/hy/article/191169