• May 15, 2020

Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կայացրել․ դատարանն ապահովեց նրա անվտանգությունը

Քոչարյանի դատավճիռը ժողովուրդը վաղուց է կայացրել․ դատարանն ապահովեց նրա անվտանգությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ փաստաբանների միջնորդությունները։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը։ 2-րդ նախագահի պաշտպանները միջնորդել էին փոխել Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոց կալանքը կա՛մ գրավով, կա՛մ ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, կա՛մ կորոնավիրուսով պայմանավորված։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի և փաստաբան Նինա Կարապետյանցի հետ: