Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Տիգրան Սարգսյանի ձեռքով կազմակերպվեց իմ գույքերը վերցնելու օպերացիան. ռուսաստանաբնակ գործարար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանաբնակ գործարար Լեւոն Մարկոսը, որը բազմիցս հայտարարել է, որ նախկին իշխանության օրոք իրեն կեղեքել են, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույում ուշագրավ տեղեկություններ է հայտնել:

Նա ասել է, որ «Կենտրոնական բանկի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանն է մեղավոր, որ նախորդ իշխանության ձեռքին գործիք էր դարձել և կազմակերպեց իմ գույքերը վերցնելու օպերացիան: Աղաղակող փաստեր կան… Կենտրոնական բանկը բացի գրավոր խոստանալուց, ուրիշ քայլ չձեռնարկեց և 6 մլն. դոլարի կորցրած իրավունքը չփորձեց վերականգնել: Ես էլ բնականաբար հրաժարվեցի 5,6 մլն. դոլարը փոխանցել: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը լկտիաբար դիմեց դատարան ու դատարանը ակհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց այդ գումարն ինձանից բռնագանձելու մասին»:

Հիշեցնենք, որ խոսքը ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում գործարարի հայտարարությունների մասով հարուցված է քրեական գործ եւ քննություն է ընթանում: Թե ինչ արդյունք կունենանք, ժամանակը ցույց կտա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

© Armlur.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img