Երկուշաբթի, 28 Ապրիլի, 2025
21.1 C
Yerevan

Դատավորը նկատողություն ստացավ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին երկիրը լքելու թույլտվություն տալու համար

Բարձրագույն դատական խորհուրդն օրեր առաջ նկատողություն է հայտարարել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին:

Պատճառը՝ «օրենքով գող» Հայկո Աստրախանսկի մականունով հայտնի Հայկ Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տալու որոշումն է:

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Հայկ Սարգսյանը դատարանի թույլտվությամբ բուժման նպատակով լքել է երկիրը եւ այլեւս չի վերադարձել: Նույն դատարանը ավելի ուշ «օրենքով գողի» նկատմամբ հետախուզում է հայտարարել:

Սարգսյանը հիշեցնենք բերման էր ենթարկվել 2019 թվականի մարտիննա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման 3 հատ փամփուշտ կրելուձեռք բերելու համար:

Ուսումնասիրելով ՀԺ-ի հրապարակումը՝ Արդարադատության նախարարը դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ եւ միջնորդություն ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Դիմողը՝ այսինքն նախարարը միջնորդության մեջ նշել է, որ դատարանը այլ տեղանք մեկնելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունները բավարարել է՝ գալով այն հետեւության, որ ամբաստանյալի՝ ՀՀ-ից բացակայելը կապված է նրա մոտ առկա հիվանդությունների շուրջ հետազոտություններ անցնելու, հնարավորության դեպքում՝ նաեւ բուժում ստանալու հետ: «Դատարանը կրում է պարտականություն պատճառաբանելու, թե ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է ձեւավորվել իր եզրահանգումն առ այն, որ այլ երկիր մեկնելը պայմանավորված է ամբաստանյալի՝ տվյալ երկրում (Իտալիայում,-հեղ.) բժշկական օգնություն ստանալու հանգամանքով»,-նշել է նախարարը: Նա նշել է, որ դատական գործի նյութերում բացակայում է այլ երկրում բժշկական օգնություն ստանալու նպատակի իրական լինելը հիմնավորող որեւէ ապացույց, մինչդեռ տվյալ հանգամանքն է նշված դեպքում հանդիսացել ՀՀ տարածքը լքելու արգելքը որոշակի ժամկետով վերացնելու թույլտվություն տալու միակ հիմքը:

«Դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրությունը ակնհայտ է դարձնում, որ միջնորդության քննարկման շրջանակներում դատարանի կողմից չի ձեռնարկվել որեւէ միջոց պարզելու համար իրականացվելիք հետազոտության բնույթը, ՀՀ տարածքում այդ բժշկական հետազոտությունն անցնելու իրական հնարավորության առկայությունը կամ բացակայությունը, ինչն ամբաստանյալի՝ ՀՀ տարածքից բացակայելու օբյեկտիվ պատճառների առկայության վերաբերյալ հիմնավոր եզրահանգումներ կատարելու հնարավորություն պետք է ապահովեր։ Ավելին՝ Դատարանի հետևությունը կառուցված է լոկ ամբաստանյալի մոտ որոշակի հիվանդությունների ախտորոշումների առկայության փաստի վրա, որը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով զուրկ է համոզիչ եւ որոշակի լինելուց: Դատական ակտերում ընդամենը մասնագիտական տերմիններով արտահայտված ինչ-ինչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ փաստի մատնանշումը, գործում այլ փաստական տվյալների բացակայության պայմաններում, որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալի՝ այլ երկրում բժշկական օգնություն ստանալու իրավունքն իրացնելու նպատակը հաստատելու, այլ երկրում հետազոտություններ անցնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, այլ ուղղակիորեն վկայում է այն մասին, որ դատարանի` այլ երկրում բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ հետևությունը կառուցված է ենթադրությունների եւ կանխատեսումների վրա»,- միջնորդության մեջ նշել է նախարարը՝ հավելելով, որ դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կոպիտ խախտումներ:

Դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ դատավորը նշել է, որ իր կարծիքով իր կողմից կայացված դատական ակտն ունի պատճառաբանական մաս: Նա հայտնել է, թե ինքը չի ունեցել մտավախություն, որ ամբաստանյալը չի վերադառնալու ՀՀ եւ հետեւաբար ուշադրություն չի դարձրել այն հարցին, թե արդյոք հնարավոր էր ամբաստանյալի բուժումն իրականացնել ՀՀ տարածքում: Դատավարական նորմի խախտման կոպիտ բնույթի առնչությամբ դատավորը կարծիք է հայտնել, որ այդ խախտումը դատական իշխանությունը հեղինակազրկող կամ դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող որակելը սուբյեկտիվ բնույթ է կրում:

Բարձրագույն դատական խորհուրդն այպիսով քննության առնելով միջնորդությունը, որոշել է բավարարել այն՝ գտնելով, որ դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի եւ վարքագծի կանոնի խախտումը թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման՝ իր բնույթով և հնչեղությամբ հեղինակազրկել է դատական իշխանությունը:

Նշենք, որ Աստրախանսկի Հայկոն դեռեւս գտնվում է հետախուզման մեջ: Նա պարբերաբար հայտնվել է նաեւ ռուս իրավապահների ուշադրության կենտրոնումմասնավորապես՝ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ձերբակալվել էր՝ 2.85 գրամ հերոին պահելու կասկածանքովՁերբակալման պահինըստ ռուսական լրատվամիջոցներինա թմրանյութի ազդեցության տակ է եղելՀայկո Աստրախանսկին նախկինում մի քանի անգամ դատապարտվել է գողության համար:

© Armtimes.com

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img