Երեքշաբթի, 22 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք մեքսիկա-բրազիլական սերիալ

Քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք մեքսիկա-բրազիլական սերիալ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ երկրորդ նախագահի բացակայության պատճառով: Թեմայի շուրջ«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանի և փաստաբան Արա Ղարագյոզյանի հետ: Նիստը նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել: Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 17-ին: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 8-ին տեղափոխվել է նախ «Նաիրի», այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչու Քոչորյանին չեն տարել քաղաքացիական բժշկական կենտրոն:

«Նախ՝ պետք է անդրադառնանք այն հարցին, թե արդյոք որևէ հիվանդանոց տեղափոխելը կապված է Ռ. Քոչարյանի առողջական խնդրի հետ, թե պայմանավորված արհեստականորեն դատական նիստերը հետաձգելու մարտավարությամբ: Ռ. Քոչարյանը եթե քաղաքացիական կամ որևէ այլ հիվանդանոց էլ տեղափոխվեր, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կարծում եմ՝ նրան հիվանդանոց տեղափոխելը դատական նիստերը հետաձգելու իրենց հերթական ստրատեգիան է: Այս մարդիկ չեն թողնում, որ բուն դատաքննության փուլ մտնեն»:

Արա Ղարագյոզյանն ընդգծեց, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, երբ որևէ անձին սրտի արագ աշխատանքի կամ ճնշման բարձրացման դեպքում քաղաքացիական հիվանդանոց կամ դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխում. «Ցանկացած պահի, երբ ուզում են դատական նիստը ձգձգել, կա՛մ պաշտպանական կողմն է իր դերում, կա՛մ Քոչարյանը»:

Մեր զրուցակիցների կարծիքով՝ «քանի դեռ Սերժը չի նստել Քոչարյանի կողքին, ունենալու ենք Մարտի 1-ի դատավարություն կոչվող մեքսիկա-բրազիլական սերիալ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

@1in.am

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img