• November 28, 2019

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ. ՀՔԾ

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանում այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով մահացած Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:

Նույն այդ տեղեկություններով՝ նա այդ կարգավիճակով ՀՔԾ-ում հարցաքննվել էր:

Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չնշեցին:

Նշենք, որ Աշոտ Կարապետյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չկա:

Երեւանի նախկին ոստիկանապետը համակարգում աշխատում էր 1995 թվականից: Նա 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը: Աշոտ Կարապետյանը Երեւան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2016 թվականին՝ Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:

© Armtimes.com