«Չաթլախների» ցուցակը պարզվում է դեռ բաց է․ իրավապաշտպանը՝ Քոչարյանին սատարող գործիչների մասին

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարություն էին տարածել, որի տակ ստորագրել էին 36 հասարակական, քաղաքական գործիչներ։ Այդ հայտարարության մեջ խոսվում էր դատարանների վրա ճնշումների, հակասահմանադրական գործողությունների մասին։

Այս հայտարարությունն անակնկա՞լ էր, թե՞ սա յուրօրինակ ինքնալյուստրացիա էր․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ այս պահին ամենաքիչը դա է ինձ հետաքրքրում, որովհետև չեմ ուզում անդրադառնամ մի մարդու գործողություններին, որը, ըստ էության, հիվանդ է։ Գուցե նրա հիվանդության արդյունքում է էս ամեն ինչը լինում։ Ցավոք սրտի՝ էսօր շատ մարդիկ են ինքնալյուստրացվում։ Ես այդ քայլը լուրջ էլ չեմ ընդունում։ Մենք այնքան փոքր երկրում ենք ապրում, որ լավ գիտենք՝ ով ով է, և ով ինչով է շնչում»։

Նրանք նաև իրական օրակարգի շուրջ համախմբման կոչեր էին անում և նշում, որ հայկական երկու պետությունները վտանգի տակ են, եթե չսթափվենք։ Ինչո՞ւ են այս քաղաքական ուժերը Քոչարյանի գործը կապում հենց անվտանգության խնդրի հետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Մարինա Պողոսյանը պատասխանեց․ «Ես իրենց լուրջ չեմ էլ վերաբերվում։ Էնպես որ, դա իրենցից պետք է հարցնել։ Ես նման քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին ոչ լսում եմ, ոչ կարդում եմ նրանց հայտարարությունները և ոչ էլ ուզում եմ իմ ժամանակը ծախսել։ Նրանք իրավունք չունեն երկու պետությունների անունից խոսել․ մարդիկ, որոնք ստորագրել են էն փաստաթղթի տակ, որով սատարում են իշխանությունը բռնազավթած մարդուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 1in.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: