• October 3, 2019

«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը և նախկին տնօրենը ներկայացել են ՔԿ և կալանավորվել

«Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիրը և նախկին տնօրենը ներկայացել են ՔԿ և կալանավորվել

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանը եւ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը ներկայացել են Քննչական կոմիտե։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

Ե՛ւ Գուրգեն Զաքարյանը ե՛ւ Կարեն Կարապետյանը կալանավորվել են:

Նշենք, որ դեռեւս օգոստոսին դատարանը բավարարել էր նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը եւ հայտարարել հետախուզում։

Գուրգեն Զաքարյանին, Կարեն Կարապետյանին, ինչպես նաեւ Ալեքսանդր Զաքարյանին, «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլիպս» ընկերությունների գլխավոր հաշվապահներին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվել էր, սակայն սեպտեմբերի 13-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

© Armtimes.com