• August 24, 2019

Վելես ՀԿ հերթական հաղթանակը 22․08․

Վելես ՀԿ հերթական  հաղթանակը 22․08․

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Ռ․Մխիթարյան) բավարարել է փաստաբան Դավիթ Գյուրջյանի վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ «Վելես» ՀԿ-ի նախաձեռնությամբ 2018թ. օգոստոսի 29-ին չորս քաղաքացիներ դիմել են Հատուկ քննչական ծառայության պետին՝ խնդրելով իրենց ճանաչել տուժող մարտի 1-ի գործով, քանի որ Ռ․Քոչարյանի և մի շարք այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի տապալման (ըստ առաջադրված մեղադրանքի) արդյունքում սահմանափակվել է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը՝ նրանց հասցնելով բարոյական վնաս։