Իրավապաշտպանին սպառնում են. 6 ամիս է՝ կանխամտածված վնասում են նրա գույքը

«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի հանդեպ հնչող սպառնալիքներն ավելացել են, երբ նա ստանձնել է քաղաքացի Արմինե Համբարձումյանին պաշտպանելու պատրաստակամությունը: Համբարձումյանը իրավապաշտպանին դիմել էր իր հետ կատարված միջադեպից հետո (մանրամասն՝ հղումով), երբ հունիսի 4-ին Կիրովի այգում շներին պաշտպանելու համար վերջինիս հասցեին Էդգար Մխիթարյան անունով մի տղամարդ հայհոյանքներ էր հնչեցրել և հարվածել: Վերջինս պատասխանատվության չի ենթարկվել, և Համբարձումյանը իրավապաշտպանին դիմել է ոստիկանության որոշումը բողոքարկելու համար:

Սրանից հետո իր հասցեին հնչեցված սպառնալիքները Մարինա Պողոսյանը ուղարկել է ոստիկանություն՝  խնդրելով կիբերհանցագործությունների դեմ բաժնում այփիներով գտնել և պարզել, թե ովքեր են իրեն սպառնում: Այսօր էլ նա զանգ է ստացել և վաղը հրավիրվել ոստիկանության 6-րդ վարչություն:

«Սպառնալիքները շատ-շատ են: Հիմա չեմ կարող ասել, թե որ գործով են ինձ հրավիրել, քանի որ բոլորը կարծես համընկավ, շուրջ 6 ամիս է՝ իմ գույքը կանխամտածված վնասում են, կարծես՝ ինչ-որ մեսիջներ են ուղարկում:  Իսկ Արմինե Համբարձումյանի գործով դրանք ավելի ակնհայտ են, և  ցավալին այն է, որ հենց գործով հետաքննիչ Սևան Նազարյանի ընտանիքի անդամների կողմից են ՝  իր կնոջ, քենու և ազգականների: Սա զինիզմի և անպատժելության գագաթնակետն է:

Հասկանում եմ, որ հարցը միայն շներին չի վերաբերում: Այդ մանկական այգում սպիրտային խմիչքներ են վաճառվում, և ինձ համար պարզ է, որ կպել եմ շատ մարդկանց հետաքրքրություններին»,- Politik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտենց Մարինա Պողոսյանը:

Իր հասցեին հնչած սապառնալիքներն իրավապաշտպանը շատ իրատեսական է համարում, քանի որ 6 ամսի անընդմեջ նրա մեքենան վնասում են:

«Անգամ տեսախցիկների տակ հատուկ կայանելուց հետո, երբ դիմում եմ ոստիկանություն պարզվում է՝  չգիտես ինչու այդ տեսախցիկները չեն աշխատել:

Այսինքն՝  ես հիմա ստիպված եմ մեքենաս չվարել, շատ զգույշ լինել: Սպառնալիքներն էլ միայն Ֆեյսբուքով չեն հնչում, հաճախ փորձում են դրանք ինձ հասցնել միջնորդավարված՝ տարբեր անձանց միջոցով: Սակայն, այդ բոլոր ծանոթ մարդկանց ոստիկանություն տանել չեմ կարող՝  դրանից մեծ պատմություն կստացվի»,- ասաց Պողոսյանը:

Սպառնալիքները վերաբերում են ոչ միայն իրավաշտպանի քաղաքական հայացքներին, այլև հենց նրա անձին, հաճախ կնոջ արաժնապատվությունը վարկաբեկող ինֆորմացիներ են տեղադրում: Ըստ Պողոսյանի՝   սա ոչ թե ինչ-որ մի հետաքննիչի խնդիր է, այլ կազմակերպված է և ունի իր գործունեությունը խաթարելու նպատակ:

«Մեծ վստահություն չունեմ, քանի որ եթե ոստիկանությւնն իր տեղում լիներ, այս ամենը չէր լինի: Իրականում շատ ազդված եմ, նախկին իշխանության ժամանակ 4-5 տարի սպառնալիքների տակ եմ ապրել, հիմա էլ ստացվում է՝ դրանք շարունակվում են: Փաստացի ինձ պաշտպանված չեմ զգում»,- ամփոփեց իրավապաշտպանը:

©  Politik.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: