• July 17, 2019

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Խուզարկություն դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ-ն հաստատում է

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեր զրույցում միայն ասաց, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում խուզարկություն իրականացվել է, սակայն առայժմ այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Օհանջանյանը նաեւ չասաց, թե այդ ինչ քրեական գործ է եւ ինչ կարգավիճակ ունի Գրիգորյանը այդ գործով: Գրիգորյանի աշխատակազմից էլ հեռախոսազանգերին չեն պատասխանում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը արձակուրդ է մեկնել հուլիսի 9-ից 31-ը:

Նա քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը:

© Armtimes.com