• July 10, 2019

Վահագն Հարությունյանը լուրջ ազդեցություն ունի տարբեր քրգործերով. ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի՝ ով է նրան նյութերով ապահովում

Վահագն Հարությունյանը լուրջ ազդեցություն ունի տարբեր քրգործերով. ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի՝ ով է նրան նյութերով ապահովում

«ԲԴԽ անդամների 11 հոգանոց ցուցակը նայելուց հետո մոտս միայն մեկ ցանկություն առաջացավ՝ տոմս գնել և վերջնականապես գնալ Հայաստանից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ցանկում կան այնպիսի դատավորներ, ովքեր փոխկապակցված են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ և նրանցով հնարավոր չէ ինչ-որ բարեփոխումներ իրականացնել:

«Մեզ մոտ այնպես է լինում, որ պապաները գնում են, ձագերն են մնում, ձագերը գնում են, պապաներն են գալիս։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է ինչ-որ բարեփոխում անել այս անձանցով։ Ռուբեն Վարդազարյանի անունն է շրջանառվում, բայց իր ժամանակ պետք է հիշել, թե ինչ կեղծիքներ են եղել։ Ես դրանք հատ առ հատ կարող եմ մատնացույց անել հենց Ռուբեն Վարդազարյանին։ Բայց ես ճանաչում եմ դատավորների, ովքեր երիտասարդ են, մաքուր են, կեղտի մեջ թաթախված չեն, նույն լափամանից չեն կերել»,- ասաց Պողոսյանը։

Մարինա Պողոսյանը անդրադարձավ նաև Ալավերդիում տարիներ առաջ տեղի ունեցած սպանության գործին, որով անցնում է Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։ «Այս քրեական գործը սկսվել է պետական պատվերի շրջանակներում։ Չեմ կարող ասել, որ հիմա այդ պետական պատվերը շարունակվում է, բայց կարող եմ ասել, որ այդ պատվերը տված անձինք հիմա էլ շարունակում են իրենց ազդեցությունը ունենալ այս գործով»,- ասաց իրավապաշտպանը։

Պողոսյանի խոսքով՝ գործում էական ու գործուն շահագրգռվածություն ունի Քննչական կոմիտեի նախկին նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, ով ներկայումս անցնում է Մարտի 1-ի գործով և այժմ Հայաստանում չէ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

© 1in.am