Դիվանագիտական անձնագրերի տերերը ու նրանց հովանավորները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահող դատավոր Դ.Բալայան) 09/07/2019թ.  տեղի ունեցավ «Վելես» իրավապաշտպան ՀԿ –ի կողմից ՀՀ դատախազության անգործության դեմ դատարան ներկայացված բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ դեռ 2018թ. հոկտեմբերի 01-ին «Վելես» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական անձնագրեր էր տրամադրել 254 անձի, որոնք ըստ օրենքով սահմանված կարգի չէին կարող ունենալ դիվանագիտական անձնագրեր:

Դիվանագիտական անձնագրեր էին տրամադրվել Առաքել Մովսիսյանին (Շմայս), Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), Հովիկ Աբրահամյանին (Մուկ), Գագիկ Խաչատրյանին  և այլոց: ՀՀ գլխավոր դատախազությունը օրինաչափ էր համարել նման գործառույթը և անգործություն ցուցաբերելով փորձել էր կոծկել ՀՀ ԱԳՆ –ի կողմից կատարված վերոնշյալ ապօրինությունները:

Մանրամասները ներքևում

 

01/10/2018թ. Հաղորդում հանցագորշության մասին

Դիվանագիտական անձնագրեր՝ իշխանության բոլոր “քիփերին”

«Դիվանագիտական անձնագրերի տրամադրման հետ կապված ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր կան»

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: