• July 3, 2019

3 բնակարան, 195 հազար դոլար, 143 հազար եվրո, 19 մլն դրամ. դատավոր Արմեն Դանիելյանի ունեցվածքը

3 բնակարան, 195 հազար դոլար, 143 հազար եվրո, 19 մլն դրամ. դատավոր Արմեն Դանիելյանի ունեցվածքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը 2019 թվականի մայիսի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Դանիելյանն ունեցել է 22 մլն դրամ, 240 հազար դոլար եւ 148 հազար եվրո, իսկ տարեվերջում դրանք նվազել են՝ դառնալով 19 մլն դրամ, 195 հազար դոլար եւ 143 հազար եվրո:

2018-ին Դանիելյանն ունեցել է 7 մլն 492 հազար 373 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Դանիելյանի՝ պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրերից պարզ է դառնում, որ նա ունի 3 բնակարան եւ 1 ավտոմեքենա՝ «LEXUS LX 570» մակնիշի:

Դանիելյանի կինը՝ Էլզա Աղաբաբյանը, նույնպես ամուսնու հետ զուգահեռ ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Աղաբաբյանը տարեսկզբում ունեցել է 32 մլն դրամ, որը տարեվերջում դարձել է 29 մլն 500 հազար դրամ:

Աղաբաբյանը 2018-ին ունեցել է 88 հազար 400 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

© Armtimes.com