Դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին

ՀՀ գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի գրավոր միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին։

Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նա նշեց, որ ինքնաբացարկի հարցը կքննարկվի առաջին դատական նիստի ընթացքում։

«Մենք պնդելու ենք մեր դիրքորոշումը»,– ասաց նա։

Նշենք, որ Քոչարյանի եւ մյուսների գործը ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության եւ մինչ այս պահը հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։

© News.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: