• June 22, 2019

Դատավորների աշխատավարձերի բարձրացումը կոռուպցիոն ռիսկ է պարունակում

Դատավորների աշխատավարձերի բարձրացումը կոռուպցիոն ռիսկ է պարունակում

Խոսելու ենք դատաիրավական ոլորտի մասին։ Սկսենք Վարչապետի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից։ Ինչ էր մտածում այս մեկ տարվա ընթացքում, որ չէր իրականացնում դատաիրավական ոլորտի բարեփոխումներ։ Հիմա ժամանակն է խոսել ավելի բաց ու ավելի անկեղծ։ Չենք կարող ունենալ իրապես անկախ դատական համակարգ, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։

Նախորդ տարի դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին անհրաժեշտ քանակի դիմողներ չեն եղել։ Ինչու՞, որովհետև գիտեն կաշառք չպետք է վերցնեն, բիզնեսով չզբաղվեն, ստանան 400-600 հազար աշխատավարձ։ էս պայմաններում ով կուզի լինել դատավոր։ երբ մասնավոր սեկտորում ստանում են մի քանի միլիոն աշխատավարձ։ Մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն դատավորների աշխատավարձերի բարձրացման հարցում, մենք 2-3 տարի դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել, դարձնել 2,5-3 մլն դրամ։ Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Նրա կարծիքով՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումը կոռուպցիոն ռիսկ է պարունակում․ «Դատավորների աշխատավարձերի բարձրացումը խտրական մոտեցում է: Խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ էր նոր դատավորների ռեզերվ ստեղծել»:

© 1in.am