• June 3, 2019

Նոր «սերիալ»՝ «Վեթինգ»․ Դատական համակարգը հեղափոխությանը տալիս է չափալախը չափալախի հետևից

Նոր «սերիալ»՝ «Վեթինգ»․ Դատական համակարգը հեղափոխությանը տալիս է չափալախը չափալախի հետևից

Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել, պնդում են իշխանությւոնները։

Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին, հրաժարվեին հին սովորություններից, ազատվեին կոռումպացված, մասնավոր շահերով կապված դատավորներից։ Բայց դա տեղի չունեցավ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:

Նրա խոսքով՝ ամեն օր դատարաններում, 225 անձ, կայացնում են դատական ակտեր, որոնցով խախտում են մի ստվար զանգվածի իրավունքները․ «Ամեն անգամ դատարան գնալուց նողկանք եմ ապրում:Մի տարվա մեջ այնքան մարդիկ մահացան, արդարությունը չտեսնելով: Երկրում անցումային արդարադատության ուրվականն է շրջում, վեթինգի ուրվականը:Մենք ժամանակ չունենք, մենք անդունդի եզրին ենք ու հիմա էլ մեզ կերակրում են վեթինգով, որը իմ համար համով չէ: Վեթինգ չի կարելի անցկացնել այս փչացած մարդկանց մեջ, սրանք նեխած են: Մենք հեղափոխություն չարեցինք, որ դատարանները վերանորոգենք, այլ ներսի աղբը շպրտենք: Մեր մեջից սուտի գողական մտածելակերպն է պետք հանել: Յա գոմի դուռ փակես, յա դատարանների դուռը: Դատական համակարգը հեղափոխությանը տալիս է չափալախը չափալախի հետևից»,-նշեց իրավապաշտպանը:

© 1in.am