• May 31, 2019

Սերգո Երիցյանի դատավոր որդին 91 մլն դրամ եւ 38 հազար դոլար ունի

Սերգո Երիցյանի դատավոր որդին 91 մլն դրամ եւ 38 հազար դոլար ունի

Լեզվի պետական տեսչության նախկին պետ Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ Սարգիս Երիցյանը, որը զբաղեցնում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոն 2019 թվականի մարտի 18-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Հարկային տարվա սկզբում Երիցյանն ունեցել է 105 հազար 135 դոլարի եւ 23 մլն 591 հազար դրամի չափով փոխառություններ: Հարկային տարում հանձնվել է 2 հազար դոլար, 61 մլն 710 հազար 368 դրամ եւ եւս մեկ փոխառություն՝ 100 հազար դրամի չափով: Հարկային տարվում վերադարձվել է դոլարային փոխառության՝ 105 հազար 135 դոլարը: Արդյունքում տարեվերջում Երիցյանն ունեցել է 2 հազար դոլար, 85 մլն 301 հազար 368 դրամ եւ 100 հազար դրամի չափով 3 փոխառություններ:

Հարկային տարվա սկզբում դատավորի միջոցները կազմել են 53 մլն 121 հազար 415 դրամ, 147 հազար 364 դոլար եւ 8 հազար եվրո, իսկ տարեվերջում այն դարձել է 91 մլն 471 հազար 368 դրամ, 38 հազար 800 դոլար եւ 1300 եվրո:

2018-ին Երիցյանն ունեցել է 11 մլն 858 հազար 776 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 865 հազար 945 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 4 մլն 992 հազար 836 դրամը գոյացել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից:

© Armtimes.com