Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ 120 մլն դրամ է բաժանվել զինծառայողներին. գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ամփոփեց մեղադրող դատախազների առարկությունները: Նա նշեց, որ 14 էջանոց մեղադրանքի որոշումը փորձ է արվել ներկայացնել աղճատված եւ տեքստից կտրված։ «Մինչդեռ այս մեղադրանքը տրամաբանական մեկ ամբողջ շղթա է իրենից ներկայացնում։ Ուստի ես ստիպված եմ ևս մեկ անգամ ներկայացնել մեղադրանքի էությունը»,- նշեց Դավթյանը եւ ներկայացրեց մեղադրանքի որոշման էությունը:

«…Մեր գնահատմամբ՝ դա մի գործողություն է, որն ուղղակիորեն արգելվում է Սահմանադրության 8.2 հոդվածով։ Այն ամրագրում է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Հենց այս պահից զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում։ Կրկնում եմ՝ ընտրական գործընթացը դեռեւս չավարտված՝ որեւէ կերպ չվիճարկվող խաղաղ հավաքների պայմաններում…

Զորքերը հանրապետության տարբեր հատվածներից, այդ թվում՝ մարտական հերթապահություն իրականացնող սահմանապահ, տեղափոխվել են մայրաքաղաք, որտեղ հենց կիզակետն էր այդ քաղաքական իրադարձությունների։ Ավելին, այդ զորամիավորումներից համապատասխան պատրաստություն են անցել, որոնք միտված են եղել հենց ցույցը  Ակնհայտ էր, որ մարտի 1-ի լուսադեմի բռնի գործողությունները բերելու էին հակազդեցության։ Իսկ ինչու ընտրվեց հենց այդ պահը՝ մարտի 1-ի առավոտը․ որովհետեւ այլեւս դա անհանգստացնող չէր, քանի որ մայրաքաղաքում կար մարտական բարձր պատրաստություն ունեցող բավականաչափ զորք, որը կարող էր ճնշել այդ հուզումները։ Եվ սրան հաջորդում է արդեն տրամաբանական հաջորդ քայլը․ կանխատեսելի բախումների ֆորմալ հիմքով հայտարարվում է արտակարգ դրություն «օրինականացնելով» բանակի ուղղակի զինված միջամտությունը։ Պաշտպանական կողմը փորձեց հիմնավորել այդ հրամանագրի անհրաժեշտությունը, իրավաչափությունը և դրանով բանակի միջամտության համաչափությունը։ Հիմա հարց է ծագում․ իրենց պաշտոնական պարտականություններն ըստ իրավաչափ հրամանի կատարած զինծառայողներին ցուցակով, ոչ պետական միջոցներից վարձատրություն տալու տրամաբանությունը ո՞րն էր։ Իսկ գործող օբյեկտիվ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ոչ պետական միջոցներից, գործով մյուս մեղադրյալների հրամաններով շուրջ 120 միլիոն դրամի վարձատրություն է բաժանվել մայրաքաղաքում տեղակայված համապատասխան զինծառայողներին»,- նշեց դատախազը:

Մանրամասն՝ տեսանյութում:

© 1in.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img