• May 8, 2019

«Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքը Գագիկ Խաչատրյանը խլել է գործարարից» նամակի հետքերով քրգործը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքը Գագիկ Խաչատրյանը խլել է գործարարից» նամակի հետքերով քրգործը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց 2018 թվականի ապրիլի 14-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված մի հոդված, ըստ որի՝ «Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքը Գագիկ Խաչատրյանը խլել է գործարար Համլետ Ամիրխանյանից, որը 2015 թվականին ինքնասպանություն է գործել, ու այն կապվում է Գագիկ Խաչատրյանի անվան հետ, այդ մասին ասվում է հրապարակված նամակում»։

Պատգամավորը դատախազից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ քննչական գործողություն սկսվել է այս հրապարակումից հետո։ Ի պատասխան Արթուր Դավթյանը նշեց, որ այդ փաստով հարուցված է քրգործ, իրականացվում է նախաքննություն։ «Իմ կողմից նույնիսկ մեկ տարի առաջ նախաքննական մարմինն է փոխվել և այս պահին քրեական գործն ընթացքի մեջ է»,- ասաց  Դավթյանը՝ հրաժարվելով  գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

© Factor.am