ՍԱՍ-ի Արտակն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամը՝ «համեղ գործընկերներ». մոռացվե՞լ է Արտակ Սարգսյանի ընտրակեղծարար լինելը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող Sas Swett-ի կողմից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամին համանուն թխվածքի և տորթի վաճառքից փետրվար ու մարտ ամիսների ընթացքում փոխանցվել է 1 մլն 688 հազար դրամ:

Այս մասին տեղեկանում ենք «City of Smile (Ժպիտների քաղաք)» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: Ուշագրավն այն է, որ վարչապետի տիկնոջ ղեկավարած հիմնադրամի էջը Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի ընկերությանը ներկայացնում է իրենց «համեղ գործընկեր»: Ի դեպ, հիմնադրամի էջի այս գրառման մեկնաբանություններում Գուգո Աբգարյան անուն-ազգանունով գրանցված օգտատերը հիշեցրել է Արտակ Սարգսյանի ընտրակեղծարար լինելու մասին: Հիշեցնենք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո աղմկոտ ձայնագրություն հրապարակվեց, որը մինչ ընտրությունները կատարվել էր Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությունում: Ձայնագրությունից պարզ էր դառնում, որ Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացվում է յուրաքանչյուր աշխատողի «թասիբի գործ»։ Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով: Ձայնագրությունն արտացոլում էր նախընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ հերթական անգամ կեղծվեցին ընտրությունները:

© Factor.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: