«Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն կօգնի ձեզ վերականգնելու ձեր խախտված իրավունքը, եթե դուք ևս տուժել եք «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի ֆինանսական մեքենայություններից

Իրավական աջակցություն ստանալու նպատակով «Վելես» իրավապաշտպան ՀԿ են դիմել մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայացրել են «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ֆինանսական մեքենայություններ կատարելու վերաբերյալ  հստակ փաստեր:

05․12․2018թ․ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի վերաբերյալ։ Հաշվի առնելով կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից որդեգրած անհանդուրժողական քաղաքականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնում ցուցաբերելու անվճար իրավական աջակցություն «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի գործողությունների արդյունքում տուժած բոլոր  քաղաքացիներին։

Մենք ձեզ կօգնենք վերականգնել  ձեր  խախտված իրավունքները, եթե՝

• Դուք վճարել եք ավտոկայանատեղի համար, բայց ավտոկայանատեղին որպես Ձեր սեփականություն չի գրանցվել

• Ձեզ տրամադրված անշարժ գույքի չափերի և անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրում նշված չափերի միջև առկա են անհամապատասխանություններ

• «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ից անշարժ գույք ձեռք բերելու համար Ձեր կողմից փաստացի վճարված գումարի և գույքի ձեռքբերման պայմանագրում նշված գումարների միջև առկա են տարբերություններ

Մեր կոնտակտային տվյալները ՝

Հեռ.՝ (010) 578551, (098) 615663

Էլ. հասցե՝ info@acblog.am; info@veles.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: