• March 22, 2019

«Ասեց՝ ստեղ-ընդեղ եթե բերաններդ բացեք, 40 միլիոնը կդառնա 80 միլիոն»․ ինչպես է Սերժի Վաչոն փող «ստացել» իր նախկին հաշվապահից

«Ասեց՝ ստեղ-ընդեղ եթե բերաններդ բացեք, 40 միլիոնը կդառնա 80 միլիոն»․ ինչպես է Սերժի Վաչոն փող «ստացել» իր նախկին հաշվապահից

«Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնի է դարձել, թե ինչպես են Սերժի Վաչոն ու իր կինը 40 միլիոն դրամ կորզել «Յանս» ռեստորանի նախկին գլխավոր հաշվապահից։ Ահաբեկված կնոջ ընտանիքը ստիպված է եղել վաճառել բնակարանը, գրավադրել զարդերն ու պարքտեր անել Վաչոյի ասած գումարը «մուծվելու» համար։

Սուսաննա Արիստակեսյանի հայտնած տեղեկությունների հիման վրա «Վելես» ՀԿ-ի  աջակցությամբ  կազմվել են հաղորդումներ հանցագործության վերաբերյալ։  ՀՀ քննչական կոմիտե է  ուղարկվել Ռուզաննա Բեգլարյանի կողմից կյանքի սպառնալիքի և այլ միջոցների ազդեցությամբ Սուսաննա Արիստակեսյանից ակնհայտ շորթում կատարելու  փաստի վերաբերյալ հաղորդումը։  Իսկ  ԱԱԾ  է ուղղվել հանցագործության մասին հաղորդում  ՀՔԾ քննիչի  հանցավոր անգործության/ գործունեության վերաբերյալ, քանի որ վերջինս  ավելի քան 8 ամիս  բացարձակ անգործություն է ցուցաբերել Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա Վաչագան Ղազարյանի  վերաբերյալ հարուցված քրեական գործի  նախաքննության  շրջանակներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաչագան Ղազարյանը  ազատության մեջ է և  սերտ  շփում ունի  տարատեսակ քրեական տարրերի հետ, Սուսաննա Արիստակեսյանը հիմնավոր  վախեր ունի իր և իր ընտանիքի անվտագթյան վերաբերյալ։

Նման քրեական գործերի քննության ընթացքում  նման անգործություն ցուցաբերելը կարող է հանգեցնել  անդառնալի հետևանքների։

Մանրամասները՝ տեսանյութում։