• March 20, 2019

10 անշարժ գույք եւ 40 միլիոն դրամ. Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը

10 անշարժ գույք եւ 40 միլիոն դրամ. Հերմինե Նաղդալյանի ունեցվածքը

ՀՀ նախկին՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հերմինե Նաղդալյան պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 11-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Նաղդալյանը հայտարարագրել է 10 անշարժ գույք՝ 4 հողամաս, 1 առանձնատուն, 2 ավտոտնակ, 1 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք եւ 1 հողին ամրակայված շինություն։ Ըստ հայտարարագրի Նաղդալյանը չունի շարժական գույք։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Նաղդալյանի դրամական միջոցները կազմել են 40 մլն դրամ։

Նաղդալյանի եկամուտները 2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը կազմել է 124 հազար 150 դրամ, որը գոյացել է աշխատավարձից։

© Armtimes.com