«Ժամանակ». «Մաքս գրուպ»-ի եւ «Ֆլեշ»-ի միջոցով ավիավառելիք է վերավաճառվում. որն է գաղտնիքը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կարծիքներ են հնչում, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեմ պայքարը չպետք է շրջանցի նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ եւս առկա են բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներ։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ օդանավակայանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղվել եւ նույնիսկ մինչեւ հիմա էլ զբաղվում են  օդանավակայանի համար ավիակերոսինի ձեռքբերմամբ եւ այն ՀՀ-ում գործող որոշ խոշոր բենզին ներկրող ընկերություններին վերավաճառելով, որոնք էլ ավիակերոսինը խառնելով  բենզինի հետ՝ վաճառել են սպառողներին:

Ամբողջ գաղտնիքն այն է, որ կերոսինի մաքսազերծումը չի կատարվում ակցիզային հարկի կիրառմամբ, այդ իսկ պատճառով անհամեմատ էժան է բենզինի մաքսազերծման գնից: Մեզ հասած տեղեկություններով՝ նման եղանակով ավիավառելիքը ՀՀ-ում վերավաճառվել է «Մաքս գրուպ» եւ «Ֆլեշ» ընկերությունների միջոցով, այսինքն՝ այն կազմակերպությունների, որոնք անմիջական կապ ունեն Սերժ Սարգսյանի եւ նրա փեսայի հետ:

Ի դեպ, մեզ հայտնի է դարձել նաեւ, որ նույն «Մաքս գրուպը» նույնպես ներմուծել է ավիակերոսին՝ օդանավակայանին վերավաճառելու նպատակով: Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է հնարավոր նման գործընթացներ ՀՀ-ի ամենակարեւոր օբյեկտներից մեկում առանց նախկին եւ ներկա պաշտոնյաների իմացության եւ հնարավոր հանցավոր անգործության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

© News.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: