Միլիոնավոր դոլարների եւ եվրոների հանձնած փոխառություններ, 6 անշարժ գույք. Արգամ Աբրահամյանի ահռելի ունեցվածքը

ՀՀ ԱԺ նախորդ՝ 6-րդ գումարման Ծառուկյան խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (14.01.2019) հետո 2019 թվականի փետրվարի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Աբրահամյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն եւ 4 արտադրական նշանակության շինություն:

Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «BMW X5 4.4» եւ «MERCEDES-BENZ S500 4MATIC MAYBACH» մակնիշների:

Որպես արժեթուղթ Աբրահամյանը հայտարարագրել է 6 տարբեր բաժնեմասեր. 2-ը 50 հազար դրամի չափով, 2-ը 25 հազար դրամի չափով, 10 հազար դրամի չափով ու 100 մլն դրամի չափով եւ 7 տարբեր բաժնետոմսեր՝ 1 մլրդ 888 մլն 700 հազար դրամի չափով, 69 մլն դրամի չափով, 2-ը 12 հազար դրամի չափով, 10 հազար դրամի չափով, 15 հազար դրամի չափով եւ 100 հազար դրամի չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Աբրահամյանն ունեցել է 4 տարբեր չափերի հանձնած փոխառություններ: Առաջինը՝ 14 մլն 840 հազար դրամի չափով, երկրորդը՝ 2 մլն 910 հազար դոլարի չափով, երրորդը՝ 4 մլն 8 հազար 180 եվրոյի չափով եւ չորրորդը՝ 3 մլն դոլարի չափով:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Աբրահամյանի դրամական միջոցները կազմել են 750 մլն 120 հազար դրամ, 43 հազար 500 եվրո եւ 75 հազար դոլար:

2019 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Աբրահամյանն ունեցել է 120 հազար 60 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

© Armtimes.com

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: