Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից: 

Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի:

ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի  հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»:

Այս պատասխանը մի շարք հարցեր է առաջ բերում, օրինակ,  ի՞նչ կապ ունի հարուցված քրեական գործն ու Ալեքսանդր Սարգսյանի ինքնակամ նվիրատվությունը, ի՞նչ նպատակ ունի  հենց քննության ընթացքում  նման խոշոր նվիրատվությունը և այլն: Այս հարցերի վերաբերյալ արդեն իսկ պատկան մարմիններին, այդ թվում և ԱԱԾ-ին հարցումներ ուղղել ենք և դրանք ստանալուն պես կներկայացնենք:

© Iravaban.net

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img