Ձերբակալված նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։

Հետաքրքիրն այն է, որ քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է Դանիելյանը, մի քանի անգամ կարճվել, այնուհետեւ վերաբացվել է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է. «Այս ձերբակալությունը տարբերվում է նրանով, որ նախաքննական մարմինը մի քանի անգամ կարճել է տվյալ քրեական գործը։ Սկզբից` հանցակազմի բացակայության պատճառով, դա այլ դրվագներով էր։ Իսկ այս ձերբակալությունը մի քրեական գործի շրջանակներում է. արտաքին աուդիտի արդյունքներով են վեր հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով»։ Նա նաեւ ասել է, որ նախկին քաղաքապետը 680 մլն դրամի պարտք է թողել Հրազդան համայնքին ու հեռացել»։

© Lragir.am

Facebook Comments

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: