Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
27.1 C
Yerevan

Բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ ՊՆ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարի տեղակալ Ա.Պ-ն, զինկոմիսարիատ դիմած զինապարտ քաղաքացուն առանց բժշկական վերազննման զինգրքույկ դուրս գրելու և դրանում զինծառայության համար ոչ պիտանի լինելու վերաբերյալ համապատասխան նշումներ կատարելու դիմաց, 2019 թ. փետրվարի 11-ին նույն զինկոմիսարիատի հաշվառման բաժնի տեսուչ Վ.Վ-ի միջոցով պահանջել է խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք գումար: Քաղաքացու զինգրքույկում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրանցելուց հետո Ա.Պ-ն, տեսուչի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել կաշառքը ստանալ փետրվարի 19-ին: Գումարի փոխանցումը իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո զինկոմի տեղակալը բերման է ենթարկվել:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 2 անձի, նրանք ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img