Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
25.1 C
Yerevan

Կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում Արթիկում, յուրացվել է ավելի քան 2.500.000 դրամ

Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն յուրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունները ստացվեցին։

Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքով ոստիկանները պարզեցին, որ Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2018 թվականների տարբեր ժամանակահատվածներում որպես կրթօջախի պահակ, էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել տարբեր անձանց, որոնք փաստացի աշխատանքի չեն եկել, նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձներն էլ, ընդհանուր 2.450.000 դրամ, տնօրենը յուրացրել է։ Պարզվել է նաև, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը ևս յուրացվել է։
Յուրացման կամ վատնման փաստերով ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ ոստիկանություն

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img