• January 29, 2019

Մարզերի 12 մանկական հաստատություններից 11-ում օդի ջերմաստիճանը ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից

Մարզերի 12 մանկական հաստատություններից  11-ում օդի ջերմաստիճանը  ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից

Նկատի ունենալով  Տավուշի և Գեղարքունիքի մարզերի մի շարք մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում արձանագրված ցածր ջերմային ռեժիմը՝ գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ՝ վերոնշյալ մարզերի թվով 12 մանկական նախադպրոցական կազմակերպություններում և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։

Վարչական վարույթների շրջանակում իրականացված զննումների արդյունքում պարզվել է, որ 12 հաստատություններից  11-ում օդի ջերմաստիճանը  ցածր է եղել սանիտարական նորմերով սահմանված նորմայից: Հարուցված վարչական վարույթների վերջնական արդյունքների և դրանց հիման վրա իրականացված գործողությունների վերաբերյալ    կտրամադրվի լրացուցիչ տեղեկություններ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրություն

© Aravot.am