• January 25, 2019

ՊԵԿ նախագահը իր քարտուղարուհուն 2,5 միլիոն պարգևավճար է տվել. ինչու է ստում Անանյանը

ՊԵԿ նախագահը իր քարտուղարուհուն 2,5 միլիոն պարգևավճար է տվել. ինչու է ստում Անանյանը

Երեկ հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը աննախադեպ շռայլ կերպով պետական միջոցների հաշվին պարգևատրել է իրեն և իր ենթականերին: Անանյանը ինքն իրեն պարգևատրել է 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին  9 մլն. 60 000 դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյանին  6 մլն. 456 000 դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյանին   2 մլն. 763 000 դրամ (կան նաև այլ միլիոնանոց պարգևատրումներ, ամբողջական ցանկը` այստեղ):

Տեղեկատվության հրապարակումից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեկնաբանեց.«Դեկտեմբերին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումները, որոնց հանրագումարը կարող է այդքան կազմել»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Բայց պարզվում է` Դավիթ Անանյանը կամ չի տիրապետում իրավիճակին (սա քիչ հավանական է), կամ պարզապես ստում է, երբ ասում է, որ այդ մեծ գումարները  նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարները և պարգևատրումներն են: ՊԵԿ նախագահի խորհրդականը` քարտուղարուհին, (ի դեպ, Սաթինե Գզողյանը նաև Վարդան Արամյանի քարտուղարուհին է եղել) ըստ տեղեկատվության, ստացել է 2 միլիոն 763 000 դրամ, որից 220 հազարը, ըստ ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի, կազմում է օգնականի երկու ամսվա աշխատավարձը, և ստացվում է, որ նշված գումարից 2 միլիոն 543 000 դրամը կազմում է պարգևավճարը:

©  Politik.am