• December 25, 2018

Արմեն Գևորգյանը մեղադրվում է 1 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ

Արմեն Գևորգյանը մեղադրվում է 1 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը «փողերի լվացման», «սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու» մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաև խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ:

SHANTNEWS.am-ի տեղեկություններով Գևորգյանը մեղադրվում է 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՔԾ-ն այս տեղեկությունները չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:

©  1in.am